Արտասահմանում գտնվող ՀՀ քաղացիների համար նախատեսվել է էլեկտրոնային եղանակով հաշվառում

Արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ընդունվել է իրավական ակտ, որը քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով հաշվառվելու հնարավորություն է տալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ազատության TV»-ում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Սպասում ենք այդ հնարավորության տեխնիկական լուծմանը: Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին կկարողանա համացանցի միջոցով կոդերը մուտքագրելով իր հաշվեհամարի հասցեն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Բիչախչյանը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը կարծում է, որ մեծ թվով անձինք կտրամադրեն իրենց բնակության վայրի հասցեն:

«Այդ անձինք շահագրգռված են հաշվառվելու, քանի որ թոշակավորվում են: Իսկ այն անձինք, ովքեր չեն հավառվում, բնականաբար, մնացել են Հայաստանի պետական ռեգիստրում և ընտրողների ցուցակում»,- նշեց Բիչախչյանը:

Նրա խոսքով` վարչական տուգանք չի սահմանվում արտասահմանում չհաշվառված քաղաքացիների նկատմամբ, քանի որ հնարավոր չի տուգանքի մեխանիզմները աշխատեցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում