Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներ են ընթանում

Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներն հիմնական փուլ են մտել: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանարապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանը և հավելել, որ վերականգման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարվա վերջից:

«Մարտ ամսից սկսվել է տարվող աշխատանքների հիմնական փուլը: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: Ծրագրի ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Զբոսաշրջության վարչության պետի խոսքով, որպես զբոսաշրջային վայր Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունենում, քանի որ գտնվում է «Տիգրանակերտ»ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա: Վերականգնողական աշխատանքներից հետո էլ ավելի կմեծանա բերդի գրավչությունը, և այն էլ ավելի մատչելի կդառնա զբոսաշրջության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում