«Փաստ». Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ հրապարակվել են հերթական՝ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցիոլոգիական հարցումների: Ակնհայտ առաջատարը «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարուժան Բաբաջանյանն է՝ շուրջ 14 տոկոս:

Ընտրողների 11 տոկոսը պատրաստ է ձայն տալ «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչ, ՀՀԿ թեկնածու Գրիգոր Ավալյանին: 8 տոկոսը ձայնը կտա ՀՀԿ մեկ այլ թեկնածուի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին: Լավագույն տասնյակում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի՝ Սուրեն Մանուկյան, ում ձայն կտա ընտրողների 6 տոկոսը, և ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ շուրջ 4 տոկոս:

Արդեն իսկ մեկնարկել է գրազների «փուլը»՝ ապրիլի 2-ին ո՞վ որքան ձայն կստանա: ՀՀԿ-ում համոզված են, որ իրենք կստանան 41-46 տոկոս ձայն, ԲՀԿ-ն՝ 22-27 տոկոս, ՀՅԴ-ն` 8-11, «Ելքը»՝ 7, «Հայկական վերածնունդը»` 5: «Իշտահներին քացախ»,- արձագանքում են ԲՀԿ-ականները։ «Եթե իրենց թվում է, թե իրենք «լիմիտն» են մեզ ցուցանում, ապա թող գրեն-դնեն բարձերի տակ. ԲՀԿ-ն մինիմում 35-42 տոկոս ձայն է ունենալու, թող գնան մտածեն պլան «բ»-ի և «գ»-ի մասին` մեզ հետ հավասար ձայներ ստանալու կամ ԲՀԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում ՀՀԿ-ի անելիքների մասին»,- հակադարձում են ԲՀԿ-ականները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում