«Առավոտ». ԱՀ վարչապետ. Առանց Արցախի մասնակցության, կարգավորման գործընթացը կորցնում է իր իմաստը»

«Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել ևս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի և Սփյուռքի վրա պետք է դնենք։ Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, և առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում