«Ժամանակ». Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել

«Ժամանակ»-ի տեղեկություններով, անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել՝ մոտ 80 մլն պարտք վճարելուց հետո:

«Հիմա Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի ներդրողների ակումբի» ռուսաստանաբնակ գործընկերներն էլ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, հետաքրքրված են միայն Հայաստանի տնտեսության էներգետիկ հատվածով, որն ամենաեկամտաբերն է այսօր: Այդ ոլորտում եկամուտները ոչ թե տոկոսով են հաշվարկում, այլ 10 անգամ ավել»,-գրել է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում