ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանված էր նախորդ հրամանագրով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, այն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից

2017 թվականի հուլիսի 1-ից ՌԴ զինված ուժերի թվաքանակը կաճի մինչեւ 1,903 մլն: Ընդ որում զինծառայողների թիվը չի փոխվի եւ կկազմի 1,013 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում