Պերուում վայրԷջք կատարելիս բռնկված մարդատար ինքնաթիռը հայտնվել է տեսանյութում

Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300–ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրԷջք կատարելու ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել է ABC News-ը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին: Ինքնաթիռում եղել է 141 ուղեւոր: Երբ օդանավը վայրԷջք է կատարել, բոլոր մարդկանց տարահանել են: La Republica թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն 26 մարդ, այդ թվում մեկ երեխա, մեկ ուղեւորի հոսպիտալացրել են:

Օդանավակայանը ժամանակավորապես փակել են մեկնաթռիչքի եւ ժամանման համար: Պերուի տրանսպորտի եւ կապի նախարարությունում պարզաբանել են, որ վայրԷջքը եղել է հարկադրական, ինչի հետեւանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկել: Արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում