Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29–ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում