Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է La Vanguardia-ն:

Իր նամակում Յագլանդը կոչ է արել իսպանացի խորհրդարանականին օգտագործել իր իշխանությունը «առանց հապաղելու արագացնելու անկախ արտաքին հետաքննության մարմնի հաստատման մասին որոշումը»:

Յագլանդը հիշեցրել է, որ հարցը մարտի 9-ին ու 10-ին քննարկվել է Մադրիդում, սակայն բյուրոն համաձայնության չի եղել հետաքննության մարմնի ստեղծման հարցում, ուստի հարցը ներառվել է ապրիլին կայանալիք նիստի օրակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում