ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգևատրվել է մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակով

Ազգային ինքնության պահպանման գործում հատկապես մեծ է արվեստի ու մշակույթի դերը: Այս ճշմարտությունը հիմք ընդունելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկարաժամկետ աջակցություն է ցուցաբերել մշակույթի ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծերի իրականացման գործում:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 25-ին կայացած՝ «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական առաջին մրցանակաբաշխության ընթացքում, 2016 թվականի նշանակալի երաժշտական իրադարձությունների, մշակույթի և արվեստի աչքի ընկած գործիչների, ստեղծագործողների ու ստեղծագործական խմբերի հետ մեկտեղ, Մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակի է արժանացել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունների ցանկը հարուստ է ինքնատիպ և նշանակալի մշակութային իրադարձություններով, որոնք նոր որակ են հաղորդում երկրի հասարակական կյանքին:

Գործունեության 11 տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 8.9 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել մշակույթի ոլորտի զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում