Հյուսիս-հարավ մայրուղու Երեւան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթեւեկությունը կկարգավորվի մայիս-հունիսին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթեւեկությունը կկարգավորվի մայիս-հունիս ամիսներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով`այդ հատվածում կամուրջների շինարարությունն ընթացքի մեջ է: «Երթեւեկության կարգավորումից հետո կշարունակվեն կամուրջների բարեկարգման, ասֆալտապ ատման աշխատանքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը: Անդրադառնալով ճանապարհի շինարարության հետ կապված դժգոհություններին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հատվածներ կան, որոնք նախպատեսված ժամկետներից հետ են մնացել: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք կապալառուների հետ»,- հավելեց նա:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորա փոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում