AM | RU
USD
EUR
RUB

Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 3 ընտրատարածքում գաղափարների և ֆինանսների բախում

Թիվ 3 ընտրատարածքը, որը ներառում է Երևանի Մալաթի-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, իրենից ներկայացնում է հետաքրքիր գունապատկեր: Տարբեր քաղաքական ուժերի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների պայքարում կարելի է տեսնել գաղափարի և գաղափարազուրկի հակամարտություն, գումարի և ծրագրերի բախում, երկու ազգականների «ուս ուսի տված» ընտրարշավ, երիտասարդ գործիչների քաղաքական մուտք և անհասկանալի մղումով մանդատին կառչած մնալու ցանկությամբ տոգորված մարդկանց մենամարտ:

Փորձենք տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացված թեկնածուներից առանձնացնել նրանց, ովքեր հստակ ակտիվություն են ցուցաբերել քաղաքական-հասարակական կյանքում և համեմատաբար մյուսներին՝ առավել հայտնի են հանրության, եթե ոչ լայն, ապա որոշակի հատվածներին: Առանձնացնենք նաև նրանց, ովքեր հայտնի են գրեթե ողջ հանրությանը, սակայն նրանց համար քաղաքական-հասարակական կյանք կոչվածը էականորեն տարբերվում է ընդունված նորմերից և տեղավորվում է սոսկ սեփական բիզնես գործունեության շրջանակներում:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

«Ելք» դաշինքի կողմից այստեղ առաջադրվածներից, թերևս կարելի է նշել Արայիկ Հարությունյանին և Արարատ Միրզոյանին: Երկուսն էլ երիտասարդ քաղաքական գործիչներ են, ովքեր անշուշտ ունեն հեռանկար և ունեն որակներ, որոնք կարող են նոր լիցք և դրական թարմություն հաղորդել խորհրդարանին: Սակայն ցավոք չունեն դեռևս այն քաղաքական կենսագրությունը, որը կարող է լուրջ մրցակցություն ապահովել այնպիսի ընտրապայքարում ու այնպիսի ընտրատարածքում, որտեղ մի խիստ սուբյեկտիվ պատճառով, որին կանդրադառնանք փոքր ինչ ուշ, ծրագրեր և գաղափարախոսություն կոչվածը մեծամասամբ վերացական արտահայտություններ են, որոշ անձանց դեպքում էլ անհասկանալի բառեր:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից հանրության լայն խավերին հայտնի է, թերևս Անահիտ Բախշյանը, մարդ, ով ունի ոչ միայն քաղաքական կենսագրություն, այլև մարդկային նկարագիր, որը պետք է նրան առավելություն հաղորդեր ընտրապայքարի ժամանակ: Սակայն տիկին Բախշյանը նույնպես չի կարող հավակնել առավելագույն ձայն ստացողների շարքին դասվելուն, որքան էլ դա ցավալի լինի:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից միակ թեկնածուն, ով ժամանակին լուրջ ազդեցություն ուներ նշված ընտրատարածքում ու հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբը): Մշտապես փորձել ենք զերծ մնալ մականուններ նշելուց, բայց հաշվի առնելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում առկա է Հակոբ հակոբյանների բազմաշատություն, ընթերցողին թյուրիմացության մեջ չգցելու համար ստիպված ենք շեշտել տվյալ Հակոբ Հակոբյանի տարբերությունը մյուսներից:

Այն, որ Հակոբ Հակոբյանը ունի անցած ճանապարհի լուրջ հետագիծ ու հայրենիքին մատուցած անուրանալի ծառայություններ, փաստ է: Սակայն հաշվի առնելով, որ նա ներկայացնում է մի քաղաքական ուժ, որի վարկանիշը ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ողջ նախընտրական շրջանում անշեղորեն նվազում է, ապա պարոն Հակոբյանը ստիպված կլինի այս անգամ ևս չլինել խորհրդարանում: Բացի այդ փոքր ինչ տարօրինակ է պարոն Հակոբյանին տեսնել վերը նշված դաշինքում: 1998 թվականին Հակոբ Հակոբյանը լինելով ազատամարտիկ ու իր կյանքը վտանգի ենթարկելով յուրաքանչյուր թիզ հողի համար, դեմ գնած Լևոն Տեր-Պետրոսյանին, հանդիսացավ իշխանափոխությանը նպաստողներից մեկը, իսկ այժմ պաշտպանում է նույն Տեր-Պետրոսյանին, ով բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի զիջմանը, համարում է դավաճան:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Տվեք Ռազմիկին լծակ ու հավանաբար մենք երանի կտանք Լյովային

Բարդ է «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ Հեղինե Բիշարյանի և յուր ազգական Լևոն Դոխոյանի պարագան: Վերջինիս միակ գաղափարախոսությունն ու ծրագիրը իր ազգականն է, նույն ինքը՝ Հեղինե Բիշարյանը: Իսկ Հեղինե Բիշարյանի նախընտրական ծրագրերն էլ ամփոփված եմ սեփական կուսակցության մասին բացասական արտահայտվողների աչքերը հանելու ցանկությամբ: Բարեբախտաբար այս ցանկությունը դժվար իրագործելի է կյանքում, հակառակ դեպքում մեր հանրության ճնշող մեծամասնությունը կույր կլիներ, քանի որ դժվար է հանդիպել մեկին, ով նշված ուժի վերաբերյալ դրական կարտահայտվի:

Կորյուն Նահապետյան

Ինչպես գրեթե բոլոր ընտրատարածքներում, այստեղ նույնպես հիմնական պայքարը տեղի է ունենալու ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև:

Երկու ուժերից էլ ներկայացված են մարդիկ, որոնց դեպքում հիմնական շեշտադրումները լինելու են ծրագրային և գաղափարական մոտեցումները և երկու ուժերից էլ կան մեկական թեկնածուներ, որոնց միակ հենարանը ֆինանսներն են:

Ավելորդ է նշել, որ ֆինանսական «գաղափարակիրներն են» լինելու ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Հարություն Ղարագյոզյանը:

Իհարկե այս զույգից հաղթող կճանաչվի Սամվել Ալեքսանյանը, քանի որ նա ոչ միայն առավել զորեղ է իր ֆինանսական կարողություններով, «մարտի նետվելու» պատրաստ մարդկանց ահռելի բանակով, «Ալեքսանյան բարերար» բացականչող կանանց «մատյան գնդով», այլև արդեն շատ վաղուց Մալաթիա-Սեբաստիա համայնքը համարում է իր ժառանգական կալվածքները և որպես «տոհմիկ ազնվական» սեփական կալվածքներից մշտապես մանդատ կստանա մինչ ապագայում հնարավոր շնորհազրկումը: Սա էլ, թերևս պարոն Ալեքսանյանի «Նժդեհյան գաղափարախոսությունն» է և «քաղաքական» ծրագրային դրույթները:

Իսկ այս երկու ուժերի միջև պայքարին քաղաքական, ծրագրային, գաղափարախոսական երանգ կարող են հաղորդել ՀՀԿ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Արայիկ Հովհաննիսյանը, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու՝ Արշակ Արշակյանը:

Առաջին երկուսին ներկայացնելու առանձնապես կարիք չկա: Երկուսն էլ ծավալել են բավականաչափ ակտիվ քաղաքական, օրենսդրական գործունեություն և երկուսին էլ կարելի է դասել այն պատգամավորների շարքին, ովքեր իրոք ունեն քաղաքական մտածելակերպ:

Արշակ Արշակյան

Իսկ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արշակ Արշակյանը բացի նրանից, որ ժամանակին զենքը ձեռքին պաշտպանել է ՀՀ և Արցախի սահմանները՝ խոսքը վերածելով գործի, ներկայումս նույնպես ակտիվորեն զբաղվում է գործով, որը կրկին ծառայելու է հայրենիքին: Կարդալով Արշակյանի ծրագրերը, կարելի է համոզվել, որ հայտ ներկայացնելով ԱԺ պատգամավոր ընտրվելու, միաժամանակ հստակորեն ներկայացնում է Հայաստանի զարգացման իր տեսլականը, քաղաքական ծրագրերը, որոնցում առկա են իրատեսական քայլերի մի ամբողջ համալիր շարք, ծրագրերը իրականություն դարձնելու համար:

Ասվածի վառ ապացույցն է այն, որ հետևելով թեկնածուների քարոզարշավին, միանշանակ կարելի է փաստել, որ Արշակ Արշակյանի հանդիպումները ընտրողների հետ գնալով դառնում են բազմամարդ, քանի որ ընտրողները հստակ տեսնում են մոտեցումներ, որոնց կյանքի կոչվելը դրական փոփոխությունների կարող է հանգեցնել: Այլ խոսքով հանձինս Արշակ Արշակյանի ընտրողի մոտ առաջացել է հույս, որ կունենան այն պատգամավորին, որն ընտրվելուց հետո կշարունակի իրենց խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Կարծում եմ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ նշված ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներից, առավելագույն ձայները կստանա Արշակ Արշակյանը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Լրահոս
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն Էդուարդ Շարմազանովը «Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է համարում Աշխարհի 5 երկրների երիտասարդներ բացահայտել են Հայաստանը Հայաստանի դեսպանը Մինսկի քաղաքապետին հրավիրել է հայկական մշակույթի օրվա բացմանը Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Կառավարությունը սկսում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթաց Առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի անտառների պահպանության նոր մոդել Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում ՀՀ ֆինանսների նախարարը KfW-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա ծրագերը ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 57 հոգանոց անձնակազմը Վրաստան է ուղևորվել՝ օգնելու անտառային հրդեհը հանգցնելուն ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Նախարար Մանուկյանը քննարկել է չինական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Հայաստանն ու Բելառուսը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը «Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանել ՀՀ պաշտպանության փոխնախարարը մասնակցում է «Արմիա-2017» ռազմատեխնիկական համաժողովին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Արծրուն Հովհաննիսյանը զառանցանք է որակել հայկական բանակում միջադեպի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով Հայաստանում քայլեր կձեռնարկվեն անտառային հրդեհներին ավելի արդյունավետ արձագանքելու ուղղությամբ Կարեն Կարապետյանը Գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ Մեկնարկել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը Արծվիկ Մինասյանը Խոսրովի արգելոցի հրդեհի պատճառով չի պատրաստվում հրաժարական ներկայացնել ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիայում Գերմանիայի դեսպանը այցելելու է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը Հանրային պաշտպաններին է ներկայացվել ՀՊԳ ղեկավարի նոր տեղակալը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ է բացվել Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է Թուրքիայի ԳՇ պետը մեկնելու Է Իրան ՀՀ ոստիկանության աշխատակիցը ալկոհոլ օգտագործած վիճակում հարվածներ է հասցրել քաղաքացուն Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը խոսել է իր ընտանիքի նկատմամբ Էրդողանի սպառնալիքների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan