AM | RU
USD
EUR
RUB

Տ՛ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՛ելնի ձեր դեմ Թուր Կէծակին...

 
 

80-ականների վերջին ու դեռ 90-ականների սկզբին կային հեռուստա- և ռադիոթատրոն հաղորդումներ։ Դրանց գլխավոր դերն, ըստ իս, գեղեցիկ, հոդաբաշխ հայերենը հանրության ականջին սովորեցնելն էր։

Քանի որ հանրության ականջը սովոր էր գեղեցիկ և շաղկապված խոսքին, այդպես գեղեցիկ շաղկապված, բայց դատարկ խոսքերով մարդամեկը եկավ իշխանության գլուխ, առավելապես «այն հողի վրա», որ հանրությունը դեմ էր ՍՈՎԵՏԻՆ և ԿԱՊԻՏԱԼԻԶՄ էր ուզում (իհարկե առանց հասկանալու, թե կապիտալիզմն ինչ է) և այդ ամենի համար գլխավոր առիթ եղավ Արցախի հարցը. Ազգը պահանջում էր միացում...

Հա, էդ մարդամեկը էդպես լեզվական աճպարարություններով դարձավ նախագահ ու սկսեց փակել ու դաշտից վերացնել բոլոր գեղեցիկ՝ բայց և խելացի՛ խոսողներին։ Փակեց հեռուստաթատրոն հաղորդումը, փակեց բոլոր ազգային հաղորդումները, փակեց ամեն տեսակ ազգայինը, փակեց գործարանները, վաճառեց ինչ կա չկա...

Էն ժամանակ, երբ ազգը պատերազմ էր տանում, ինքը զբաղված էր գործարաններ, հաստոցներ, հոսանք վաճառելով ու ազգայինը փակելով։ Քանի ազգը զբաղված էր պատերազմով, սա բերեց իր նման այլ խեղկատակների, ովքեր անցան վաուչերների պոլիտիկային ու էլ վաճառելու գործարան չկար՝ սկսեցին հողը վաճառել։ Էսպես էնքան՝ մինչև ազգը հաղթեց պատերազմում (ա՛զգը հաղթեց, և ոչ թե սա, սրա բախտն էր բերել, որ էդ ժամանակ երկրի ղեկավարն էր և բյուր կեցցե այն ազգին, որ նման տխմարին իր գլուխ ունենալով՝ պատերազմ հաղթեց) ու անցավ սրան։ Սա էլ տեսավ, որ էլ հնար չկա, պոչը քաշեց ու ծլկեց՝ մի որոշ ժամանակով։

...Գյադաների ժամանակաշրջանին փոխարինեց զոռբաների ժամանակաշրջանը... Ու սերունդների ազգային դաստիարակության, որպես հայ դասիտարակության մասով՝ շարունակվեց ոչինչ չանելու և հակառակն անելու գործընթացը։ Եթե այն ժամանակ ազգայինը կեղծ քաղաքական կատեգորիա էր, հիմա արդեն քաղաքը «ջազ էր լսում»։ Եւ շարունակվեցին ազգայինն ամեն ինչով՝ բացի ազգայինից, փոխակերպման, փոխարինման ժամանակները։ Մհեր Մկրտչյաններին, Կարպ Խաչվանքյանններին, Սոս Սարգսյաններին, Փափազյաններին, Սևակներին, Կապուտիկյաններին, Շիրազներին... փոխարինելու եկան КВН-շիկները, Աշոտ Ղազարյանները, Գևոները, «Կարգին» հաղորդումները, Yere1-ները և այլ տարատեսակ շոումենները... Գրողների միությունը փոխարինվեց գրող ու ցավով... Սահակ Սահակյաններին, Ֆլորա Մարտիրոսյաններին, Գոհար Գասպարյաններին, Հայրիկ Մուրադյաններին փոխարինելու եկան երգի պետականի և արձագանք ստուդիայի թողարկած «աստղաբույլը»՝ Լիլթ Կարապետյանների դեմքով, հագ ու կապով և վարք ու բարքով... Հայկականն ու Հայերենը սարքեցիք «հետամնաց», ազգայինը՝ «հին», սեփական տեսակը սիրելն ու գնահատելը՝ «գեղցիություն», դրա փոխարեն երկիրը լցրեցիք բազմատեսակ այլասերությամբ և չտեսնված օտարամոլությամբ։ Լու՜յսը, ամենից վե՜հը, կենարա՜րը, թեթև՜ը... սարքեցիք «ԾԱՆՐ» և երկիրը թաղեցիք մտավոր, բարոյական, հոգևոր և ֆիզիկական խավարի մեջ... Լկտիաբար չթաքցնելով՝ որ դեմ չեք, և անգամ կողմ եք, որ մի քանի սերունդ էլ անգրագետ մեծանա։ Եւ այսօր, երբ մի ամբողջ սերունդ եք ապականել, երբ 90-ականների ծնված ու մեծացած «աչոնիկների» համար ամենից բարդ գործը մարմինը տարածաչափական ամենաանհավանական պոզաներով և ծամածռությամբ տեսախցիկով ֆիքսելն է, իսկ հանրության մաթեմատիկական հանճարը որոշվում է տանձ ու խնձոր գումարելու 3 և ավելի անհայտով հավասարումներ լուծելու ունակությամբ՝ նորից ձեր աստեղային ժամին եք ձգտում...

Ինչ խոսք, համատարած դեգրադացիայի ֆոնին, որտեղ հայերեն գրելու համար լրացուցիչ ջանք է պետք կիրառել, որտեղ գրավոր խոսքում բայերի վերջին տառերն են կուլ տալիս և մինչև անգամ բայը դերբայից չեն տարբերում, բարդ ստորադասական նախադասություն կազմող ամեն մի ոջիլ թվում է ակունք իմաստության և փարոս փրկության։ Հայկականն ու ազգայինը ծաղրող ցեղակից-խնամիներիդ ոհմակի ֆոնին, երբ էպոսն եք դարձնում ծաղրի առարկա՝ ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ արժեզրկելու լավագույն ժամանա՞կն ես համարում։ Մոռացե՞լ ես, որ Դավթի սիլայից չի փրկի անգամ «Օհանի կնիկ Սառյեն» և ստիպված կլինի(ես) սուս-փուս Դավթին հանձնել իր հոր՝ Ջոջ Մհերի զենքերը և գլուխ(դ) խոնարհել՝ Խաչ Պատերազմի առաջ...

Համատարած տգիտության և ուզվորության այս ֆոնին (որին հետևողականորեն հասցրել եք ժողովրդին՝ քառորդ դարի ընթացքում՝ ապականելով մի ողջ սերնդի բարոյական արժեհամակարգային նկարագիր), երբ լավագույն ռեյտինգային թեկնածուն Սանտա Կլաուսը և Ձմեռ Պապն են, որոշել եք սպիտակ դրո՞շ պարզել՝ վախենալով, որ վաղը սև լաթ չի ճարվի ձեզ թաղելու համար...

Տգիտության ֆենոմենալ մակարդակից օգտվելով, բարդ ստորադասական նախադասություններ կազմելով՝ Արցախը միակ խնդիր համարող աճպարարին չկա՞ մեկը, ով կասի. տխմա՛ր, այսօր նույն Ադրբեջանն ավելի մեծ հայապահպան դեր ունի, քան քո ողջ գիտական և քաղաքական կենսագրությունը։ Մինչև իսկ անգամ ուսումնասիրածդ Կիլիկիան թագավորական ժառանգությունը՝ որպես գիտական աշխատություն, այնչափ ազգապահպան դեր չի կատարում, որքան թշնամին՝ սահմանից այն կողմ, որն ամեն Աստծո օր ստիպում է օտարամոլությամբ տառապող ցինիկներին մտածել տեսակի պահպանման մասին։ Այլապես ազգայինը «ծաղրի առարկա» սարքած և Արցախը գռազի թեմայի վերածող տհասների բազմությունը վաղուց արդեն փոխած կլիներ ազգությունը և ձուլված այս կամ այն «զարգացած» երկրի զանգվածներում...

Չե՞ն ասել քեզ, որ առանձնահատուկ տխմար և անմխիթար ապուշ պետք է լինել՝ մտածելու համար, որ հետույքդ ճիպոտով թշնամու դիմաց բացելով կարելի է ակնկալել, թե նա կխղճա և չի հարվածի։

Քավ լիցի, ի թիվս առանձին նվիրյալների՝ միշտ էլ եղել են, կան և կլինեն Դավիթներ և Մհերներ, ովքեր իրենց վրա են կրել օրհասական պահին ազգը փրկելու առաքելությունը...

Կարիք կա, կարծեմ, հիշեցնելու Եզոպոսի առակը՝ գայլերի և ոչխարների մասին, երբ գայլերը, ոչխարներին համոզեցին՝ ազատվել շներից, քանի որ «նրանք էին գայլերի և ոչխարների դարավոր թշնամության պատճառը»։ Եւ ոչխարները, լսելով գայլերին, ասացին, օ՜, շա՜տ գրագետ, «տրամաբանվա՜ծ», ճո՜խ և գեղեցի՛կ են խոսում գայլերը, հավանաբար նաև խելացի են և ճշմարիտ։ Եւ ոչխարներն ազատվեցին շներից, իսկ գայլերը՝ կերան ոչխարներին...

Հիմա հանգիստ թողնենք մեր ոչխարներին և քեզ հիշեցնենք, որ դեռ այն ժամանակ՝ երբ արտաքին հետախուզությունն էիր պատրաստվում փակել, իսկ մեր պաշտպանությունը անպաշտպանության մեջ էիր փնտրում, կայի՛ն անհատներ՝ ովքեր չխափվեցին ճարտասանական աճպարարություններիդ...։ Եւ այսօ՛ր էլ կան նմանները, և մի՛շտ կլինեն։ Եւ ո՛չ դու, ո՛չ գորշ գայլերդ, ո՛չ ցեղակից կամ խնամի այլ ոջիլներ, ի վիճակի չե՛ն այլևս երբեք մատաղացու դարձնել մեր ազգը...

Քանի որ, քառսուն գազ խոր փոսում լինի, թե ջաղացի քարերի տակ, տ՚ելնի՛ ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՚ելնի՛ ձեր դեմ Թուր Կէծակին...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Վախճանվել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ինչո՞ւ չեն սուբսիդավորվելու գյուղացիական տնտեսությունները «Հրապարակ». Ֆրակցիայում ի՞նչ լուրջ բան են քննարկել, որ Սասուն Միքայելյանը չի մասնակցել «Փաստ». Վերահսկողական ծառայությունը հասավ Լոռու մարզ «Հրապարակ». Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո «Ժամանակ». Ընտրություններն էլ անցան, Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին Հայ ժողովուրդը պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը. Բակո Սահակյան «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներից մեկը կկատարի խոսնակի պարտականությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan