Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սպասվում է, որ ավելի ուշ վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում կանցկացնի նախարարների կաբինետի հետ, իսկ այնուհետեւ ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում:

Նախատեսվում է, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կտեւի երկու տարի:

Դոնալդ Տուսկը հաստատել է, որ Brexit-ի մասին պաշտոնական ծանուցումն ստացվել է:

Սպասվում է, որ Brexit-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից անմիջապես հետո կհրապարակվի ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների հռչակագիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում