Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց մեկ հոգու որոշման տիրույթում չէ.Ալեքսանդր Իսկանդարյան

«Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը կամ խնդիրները քննարկվում ու լուծվում են ոչ թե միանձնյա, այլ որոշակի խմբի կողմից, քանի որ այս հարցում վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի օղակների կոնսենսուս»,- այս մասին «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայաստանը ճիշտ է, Շվեյցարիան չէ, բայց նաև Ադրբեջանը չէ, և ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը միայն մեկ անձի կողմից չեն ընդունվում:Ղարաբաղի հարցում միշտ էլ կարևոր որոշումների կայացման գործընթացը պահանջել է մի քանի խմբերի փոխհամաձայնություն: Դրանք քննարկվում են վերնախավում՝ փոքր շրջանակում, և հետո միայն ընդունվում»,-նշեց Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի, եթե, օրինակ , վաղը Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշ նախագահ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միանձնյա որոշում ընդունեց, ապա դա փոքր շրջանակի վերնախավի կողմից չի ընդունվի։ Քանի որ արդյունքը կհանգեցնի մոտավորապես այնպիսի սցենարի զարգացմանը, ինչը տեղի ունեցավ 1998թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, որը պայմանավորված էր հենց Ղարաբաղի խնդրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում