ՀԿԿ-ն քարոզարշավն ավարտելու է երթով

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մարտի 31-ին երթ է կազմակերպելու: Այս մասին մարտի 29-ին ասուլիսում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանը: Նա բարձր գնահատեց կուսակցության հնարավորությունները առաջիկա ընտրություններում:

«Ապրիլի 2-ին Կոմունիստական կուսակցության օգտին աննախադեպ շատ ձայներ են գրանցվելու, հատկապես՝ Երևանում: Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում ընտրողներից, ովքեր ասում են, որ մեզ են ընտրելու: Նախորդ ընտրություններում նման բան չի եղել: Հանրությունը մեր կարիքը զգում է, մենք էլ, մեր հերթին, թիրախավորում ենք մեր ծրագրային մոտեցումները»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և Ելք» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում