Խորհրդարանը պետք է աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ. Կարեն Բեքարյան

«ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, անդրադարձավ նոր ձևավորվելիք խորհրդարանի կողմից իրականացվելիք խորհրդարանական դիվանագիտությանը:

«Կարևոր է լինելու նոր խորհրդարանի լիազորությունները և պատասխանատվությունը հաշվի առնելով հանդերձ, սահմանել խորհրդարանական դիվանագիտության այսպես կոչված հաշվետվողականության սկզբունքները»,-նշեց Արտակ Զաքարյանը:

«Հանձնաժողովներից ու ֆրակցիաներից բացի Ազգային ժողովն ունենալու է նաև խորհուրդ և այս մարմինը արդեն նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ միասին քննարկելու է յուրաքանչյուր պատվիրակության և առանձին վերցրած յուրաքանչյուր պատգամավորի գործունեության արդյունավետությունը ՀՀ սահմաններից դուրս»,- հավելեց Ա. Զաքարյանը:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության համար պետք է ապահովվի բոլոր կարևոր ցիկլերի հաջորդականությունը, ինչպիսիք են համակարգումը, իրականացումը, հաշվետվողականությունը և հետևողականությունը:

«Լարժեք արդյունավետություն ունենալու համար խորհրդարանը պետք է նաև ակտիվորեն աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ»,-եզրափակեց Կարեն Բեքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում