Առաջարկում ենք էվոլուցիոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ ցնցումներից. ՀՀ վարչապետ

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը քաղաքացիներին հորդորում է դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ոչ միայն ապրիլի 2-ին, այլև առօրյայում՝ խնդիրների, անարդարության դեմ և այլն: «Ապրիլի 2-ին մասնակցեք ընտրություններին, վելուծեք ներկայացված ծրագրերը և ընտրեք, թե ում եք վստահելու, որպեսզի վաղը կառավարի երկիրը, անպայման դիտարկեք՝ ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՝ ոչ: Մենք, կատարելով մեծ փոփոխություններ, առաջարկում ենք էվոլուցիոն, բնականոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ անկախատեսելի զարգացումներից, ցնցումներից, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Մենք շատ բան ունենք կորցնելու, այդ իսկ պատճառով, պետք է չափազանց հավասարակշիռ կերպով մեր որոշումը կայացնենք»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը չարենցավանցիներին կոչ արեց իրենց քվեն տալ ՀՀԿ-ին և վստահեցրեց, որ իրենք մշտապես հասարակությանը հաշվետու կլինեն բոլոր ծրագրերի իրականացման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում