Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Եթե հաստատվեն Ազգային հետախուզական ծառայությանն ուղղված ծանր մեղադրանքները, գերմանական օրենքը կգործի նաև թուրքական գաղտնի ծառայությունների համար»,- հայտարարել է նա: Նախարարն ընդգծել է, որ գերմանական օրենքը պաշտպանում է Գերմանիայի տարածքում բնակվող բոլոր անձանց: «Լրտեսությունը քրեորեն պատժելի է: Նման իրադրությանը դիմաց անձայն չենք կարող մնալ»,-ասել է Մաասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում