Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ

Մի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը: Նշված է, որ վիրահատությունը կատարվել է նախօրյակին Կոբե քաղաքի (Հիոգոյի պրեֆեկտուրա) բժշկական կենտրոնում: 

Դոնորական iPS-բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը:

Այս պահին բջիջները չեն վանվել նոր օրգանիզմի կողմից: Նշվում է, որ մոտ ժամանակներս հետազոտողների խումբը, որում մասնագետներ են ընդգրկված նաեւ Կիոտոյի եւ Օսակայի համալսարաններից, մտադիր են կատարել եւս հինգ համանման վիրահատություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում