«Հայկական ժամանակ». Թալինի ոստիկանապետը հրահանգել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին և շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը՝ Նաիրի Սահակյանին։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաև նրա նախընտրական շտաբի պետը։ Մեզ հասած տեղեկություններով, Մելոյանը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը և «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն։ Չենթարկվողներին սպառնացել է աշխատանքից ազատել։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանապետը շրջում է պետական հիմնարկներում և հորդորում՝ քվեարկել Սահակյանի օգտին, քանի որ վերջինս «դաբռո ստացած թեկնածու է»։ Իսկ շրջայցերից ազատ ժամերին Թալինի քաղաքապետ սարգիս Արամյանի հետ ճշտում է Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում