«Հայկական Ժամանակ». Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։

Սամվել Բաբայանը կալանավորվել է «Իգլայի» աղմկոտ քրեական գործի շրջանակներում։ Քալաշյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժել քննիչի՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և ազատ արձակել Սամվել Բաբայանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում