Թուրքիայում դադարեցվել է հյուրանոցների ամրագրման հայտնի կայքի գործունեությունը

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում դադարեցնել հյուրանոցների ամրագրման հայտնի Booking.com կայքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Թուրքական զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիան (TÜRSAB) դիմել էր դատարան` մեղադրելով Booking.com-ին «անբարեխիղճ մրցակցության» մեջ: Դատարանը բավարարել է ներկայացված հայցը:

TÜRSAB-ի գլխավոր քարտուղար Չեթին Գյուջունը հայտնել է, որ կայքի միջոցով նախապես ամրագրում իրականացրած անձինք որևէ խնդիր չեն ունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում