Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է

Հավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը:

Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչեւ 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր է կրոնական հատկանիշով խտրականությանը:

Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը:

Դատարանում կայացած մտքերի փոխանակության ընթացքում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի վճիռ կայացնել, որ ուժի մեջ մնա գոնե փախստականների ընդունման արգելքը, բայց դատավորը հրաժարվել է անել նաեւ դա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում