Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան

Հայ-ռուսական զորամիավորման օպերատիվ պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացում չի դիտարկվում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք այս պահին էլ նման երկխոսություն չունենք: Մենք շատ ակտիվ փոխգործակցում են Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում, ունենք տարբեր մարդասիրական գործողությունների վերաբերյալ մի շարք ծրագրեր, սակայն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ բազան Սիրիայում իրականացվող գործողություններում օգտագործելու հարց այս պահին չի դիտարկվում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Նա հավելել է` հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում կա հսկայական հայկական համայնք: «Շատ հարցեր կան այդ համայնքների անվտանգությունն ապահովելու առումով: Սիրիայում իրադրության վերաբերյալ Հայաստանի բոլոր գործողությունները հաշվի են առնում նաև այդ հանգամանքը»,– եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում