Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագիրն ուղղված է փայլաթիթեղի արտադրության ընդլայնմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, արտոնությունը կտարածվի 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա (մոտ 870 հազար դոլար)։

«Primetals Technologies Limited» համակարգը թույլ կտա մեծացնել փայլաթիթեղի արտադրությունը եւս 5600 տոննայով։ Արդյունքում ձեռնարկությունում եւս 4 աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ (մոտ 800 դոլար) միջին աշխատավարձով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում