Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են

Հայաստանը շարունակում է բանակցություններն իրանական կողմի հետ արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցի, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Բանակցություններն ակտիվ իրականացնում ենք: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ գտնվում էր Իրանում, այնտեղ ևս քննարկումներ են իրականացվել: Նրանք խոստացել են, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն: Մանրամասների վերաբերյալ Ձեզ կզեկուցենք տասնօրյա ժամկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքների հարցում լինել հետևողական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում