Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Լրագրողների համար դռնփակ հանդիպման ժամանակ, որը տևել է ավելի քան երկու ժամ, կողմերը քննարկել են Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը:

Էրդողանը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում գտնվող գյուլենականներին և, մասնավորապես, առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու, ԱՄՆ-ում նրանց գործունեությունը դադարեցնելու հարցին:

Ավելի վաղ Թիլերսոնը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում