Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին

Կառավարությունը չի առարկել բանակում ծառայելուց խուսափելու համար երկրից հեռացած անձանց վերադարձի մասին օրինագծին: «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը գործադիրին էր ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Սփյուռքի նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ կառավարությունը սկզբունքորեն չի առարկում այս թույլտվությունը 2015-ի մայիսից մինչեւ 2017-ի մայիս երկարաձգելուն:

Օրենքն ընդունվել է 2003 թվականին: Ըստ օրենքի` քաղաքացիները յուրաքանչյուր բաց թողած զորակոչի դիմաց 200 հազար դրամ վճարելով կարող են Հայաստան վերադառնալ` քրեական հետապնդումից ազատվելով: Հետագայում օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում