Պետությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը

Հայաստանի կառավարությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը: Այդ մասին նախագիծը հաստատվեց գործադիրի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ 14 տոկոսանոց վարկերի 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:

2011-2016 թվականների ընթացքում կառավարությունը նշված ծրագրով սուբսիդավորել է 4,7 մլրդ դրամ։

Ֆերմերներին տրամադրվել է 99,1 մլրդ դրամի 119,4 հազար վարկ, այդ թվում՝ 2016-ին՝ 15 մլրդ դրամի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում