Հինգ մարդ է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով

Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ ավելի վաղ մասնավոր ուղղաթիռը, որը Լութոնից թռչում էր Դուբլին, կորել էր ռադարներից, ինչից հետո սկսվել էին դրա ընդգրկուն որոնումները:

Ըստ ոստիկանության տվյալների, ուղղաթիռը կործանվել է Ռայնոգ Ֆոր լեռան մերձակայքում, ուղղաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր զոհվածների մարմինները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում