Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել է հինգ միլիոնը

Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը: 

Ըստ որում, գերատեսչության տվյալներով՝ այդ թվից սոսկ 488 հազար սիրիացիներ են տեղավորվել փախստականների համար մասնագիտացված ճամբարներում:

Նախկինում ՄԱԿ-ը նշում էր հիշյալ երկրներում 4,8 միլիոն սիրիացի փախստականների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում