Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ, քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը Էդիրնեի բանտում մարտի 31-ից հացադուլ կսկսեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա: Նա մասնավորապես հայտնել է, որ բանտի տնօրինությունը փակ է երկխոսությունների համար, անօրինական գործունեություն է իրականացնում, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում մյուս դատապարտյալների նկատմամբ ու ոչ մի քայլ չի ձեռնարկում մյուս բանտարկյալների սկսած հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում