Հայաստանի կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի. Արամյան

ՀՀ կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, որպեսզի պարտքը միջնաժամկետում կարողանա կայունացնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դա ենթադրում է, որ ավելի պահպանողական վարքագիծ պետք է ունենանք 2017-2018 թվականներին, իսկ դա նշանակում է, որ ո րոշակի ծրագրեր, որոնք նախատեսում էինք իրականացնել, պետք է հետաձգվեն»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ կառավարությունն այսօր արդեն ունի 2 մլրդ դոլարի ստորագրված վարկային պարտավորություններ, որոնք պետք է իրացնի մինչև 2021 թվականը:

«Երբ դա բաժանում ենք տարիների վրա, տարեկան ստացվում է 350-400 մլն դոլար, այսինքն՝ մինչև 2021 թվականը տարեկան այդքան պարտք պետք է ներգրավվի: Պարտքի կայունացումը մեզ համար բարձրագույն խնդիր է: Աստիճանաբար պետք է դեֆիցիտը նվազեցնենք, հետո դեֆիցիտի նվազեցումն ապագա տարիներին կառավարենք այնպես, որպեսզի տնտեսական աճին համահունչ կարողանանք ունենալ այնպիսի դեֆիցիտ, որ պարտքի գերաճ տեղի չունենա: Պարտքի ոչ արդյունավետ կառավարումը խեղում է նաև մակրոտնտեսական կայունությունը: Իսկ մակրոտնտեսական կայունությունը մեզ համար պարտադիր պայման է, որ պեսզի ներդրումներ ներգրավենք»,- «ասաց Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում