Ուկրաինան իր զինծառայողներին ՆԱՏՕ-ի ստանդարտներով կպատրաստի Վրաստանում

Ուկրաինան պլանավորում Է իր զինծառայողների ՆԱՏՕ-ի ստանդարտներով ուսուցումն անցկացնել Վրաստանում, ինչպես նաեւ վրացական կողմի հետ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ Կիեւում անցկացված համատեղ բրիֆինգում:

«Հիմքում դրվելու Է մեր համագործակցությունն այնպիսի ուղղություններում, ինչպիսին Է դաշինքի ստանդարտներով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ուսուցումը լեռնա-անտառային տեղանքում: Վրաստանը հսկայական փորձ ունի, եւ այն մեզ շատ օգտակար կլինի մեր ստորաբաժանումների ուսուցման համար»,-ասել Է Պոլտորակը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնումը զորքերի պատրաստման գործում, ռազմական գիտության ոլորտում, համատեղ ու բազմազգ զորավարժությունների անցկացման, ծրագրային ուսուցման փորձի փոխանակման բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում