«Ժողովուրդ». Սամվել Սանամյանը «պրովոկացի» է որակել ընտրակաշառք բաժանելու լուրը

«Ժողովուրդ»-ն ահազանգեր է ստացել Հրազդանի բնակիչներից այն մասին, որ իրենց մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբում 10 հազարական դրամ են բաժանում։ Իսկ բաժանողներն էլ նույն Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողներն են։

Թերթը փորձել է Սանամյանից որոշ ճշգրտումներ անել, սակայն նա հարցը լսելուն պես ասել է. «Լսի՛, աղջիկ ջան, դու պատասխան կտաս էդ քո պրովակացիաների համար։ Լսի՛ ինչ եմ ասում, ախչի՛, է՛յ, չփորձես հանկարծ իմ անունը պախարակես»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում