«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը պաշտոն կստանան

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ընտրությունների ստվերային մոդերատորներից մեկն էլ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, որն ակտիվ շփումներ ունի մի քանի ուժերի՝ ՀԱԿ-ՀԺԿ, «Ելք», «Ծառուկյան» դաշինքների հետ։ Մամուլում պարբերաբար գրվում է, որ նա ֆինանսապես օգնում և խորհրդատվություն է տալիս ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին, հանդիպումներ է ունենում մի շարք թեկնածուների հետ։ Ընդ որում՝ իր հանդիպումներն առանձնապես չի թաքցնում։ Նրան պարբերաբար տեսնում են Սարյան փողոցի վրա գտնվող ռեստորաններում՝ «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ Իշխան Զաքարյանի հետ։

Իսկ օրերս Սուքիասյանն այցելել է Արտաշատ և քաղաքում զբոսնել Հովիկ Աբրահամյանի հետ։ Եթե սրան հավելենք նաև այն, որ, ըստ շրջանառվող լուրերի, նա պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա կստացվի, որ պարոն Սուքիասյանը «բարիդրացիական» հարաբերություններ է հաստատել գրեթե բոլոր ուժերի հետ, առանց որևէ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու։ Կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո նրա՝ «մոդերատորի» այս կարգավիճակը որևէ կերպ կամրագրվի պաշտոնով կամ պաշտոնական որևէ կարգավիճակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում