«Ժամանակ». ՀՀԿ օդիոզ դեմքերն ԱԺ չանցնելու դեպքում, այլ պաշտոն կստանան

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակի շատ օդիոզ դեմքեր, ովքեր ամեն գնով այս օրերին ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։

«Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո այդ օդիոզ դեմքերը ԱԺ չանցնեն՝ գործազուրկ կմնան։ Նրանցից շատերը գործադիր աշխատանքի են անցնելու և վերանշանակվեն իրենց պաշտոններում»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում