«Հայկական ժամանակ». ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կեսգիշերն անց տեղի ունեցած արտահերթ նիստում որոշել է մերժել «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը:

«Ելքը» որպես հիմք Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել դպրոցների և մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները, որոնք արվել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում