ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Թուրքիա

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Շենոնը Անկարայում կլինի ապրիլի 3-4-ը և կհանդիպի Թուրքիայի փոխարտգործնախարար Ումիթ Յալչընի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային կարևոր հարցեր:

Նախօրեին Թուրքիա էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով հանդիպումներ էր անցկացրել այդ երկրի վարչապետի, նախագահի ու արտգործնախարարի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում