ԱՄՆ-ն Ասադի պաշտոնանկությունն այլեւս գլխավոր նպատակ չի համարում

Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չԷ այդ երկրում: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նա ասել Է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:

Հեյլիի խոսքով՝ հենց այս քաղաքականությունն Է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել Էր հասնել Ասադի պաշտոնանկության:
Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչ-որ պահի թուլացել Էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել Է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում