Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը

Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: 

«Երբ ութ շաբաթ հետո հանդիպեն մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, նրանց օրակարգը կներառի երկու հանգուցային կետ: Առաջինը բեռի արդարացի բաշխումն է՝ մեր անդրատլանտյան կապերն ամուր պահպանելու համար»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստից առաջ:

Նա նշել Է, որ «դա ոչ միայն փողն է, այլեւ ներդրումները մեզ անհրաժեշտ կարողություններում եւ ուժերի տրամադրումը ՆԱՏՕ-ի ծավալման համար»:

«Երկրորդ հիմնական հարցը վերաբերում Է ՆԱՏՕ-ի ջանքերի ամրապնդմանը կայունության պրոյեկտման եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում