Հայաստանում բարձրորակ դեղագործական արտադրանք թողարկող գործարանի բացման նպատակով ներդրվել է 1.5 մլն դոլար

Երևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործարանի բացմանը նախատեսվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունը: «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես՝ ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ իրականացվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում