ԱՄՆ-ը շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսաստանի հետ համագործակցության առթիվ. Մեթիս

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսատանի հետ համագործակցության առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 31-ին Լոնդոնում: 

«Ներկայում Ռուսաստանն ընտրում է ռազմավարական հակառակորդի ուղին, հենց այս պատճառով էլ մենք կարող ենք շատ համեստ ակնկալիքներ ունենալ այն առթիվ, թե որտեղ կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ այն բանի համեմատությամբ, ինչ մենք ունեինք 5 -10 տարի առաջ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում