ԱՄՆ նախագահն ապրիլի 5-ին ընդունելու է Հորդանանի թագավորին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպում է ունենալու Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին: Նախատեսվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն Մերձավոր Արևելքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն և Հորդանանը կարող են ավելի արդյունավետ կերպով պարտության մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչպես նաև վերջ տալ Սիրիայի հակամարտությանը, խաղաղություն հաստատել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում