Արցախի ԱԳՆ-ում ամփոփել են նախորդ տարվա աշխատանքները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մարտի 31-ին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար – աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։ Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում