«Հայկական ժամանակ». Հայաստանից մոտ 110 մլն դոլարի կապիտալ է արտահոսել դեպի Ռուսաստան

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնալով նախօրեին ԱՎԾ-ի կողմից հրապարակված այն տվյալներին, որ 2016թ-ի ընթացքում ՌԴ-ից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 մլրդ դրամ ու գրել. «Այսինքն՝ Հայաստանից, պատկերավոր ասած, 52 մլրդ դրամի կամ մոտ 110 մլն դոլարի կապիտալ է արտահոսել դեպի Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել։ Եթե 2015թ-ին այս ցուցանիշը 118.5 մլրդ դրամ է կազմել, ապա 2016թ-ին՝ 81.5 մլրդ դրամ։ Ընդ որում, մոտ 41 մլրդ, կամ ընդհանուր կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։

Ինչպես նախկինում, անցած տարի ևս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները։ Մեր տնտեսության մեջ օֆշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 մլրդ դրամ։ Ամենախոշոր «նեդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը՝ 48 մլրդ, Կիպրոսը՝ 44 մլրդ և Ջերսին՝ 10 մլրդ դրամ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում