«Առավոտ». Մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն հասարակ զուգարաններ տեղադրեք

«Առավոտ»-ում կարդում ենք. «Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած կառավարությունն այդքան չարչրկված հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել:

Հին ու առաջին քրիստոնեական երկիր լինելու, գյուղական տուրիզմի ու բիբլիական Արարատի գովազդներով Հայաստան բերած զբոսաշրջիկներին միայն այդ վայրերը չէ, որ ցույց ենք տալու: Երթևեկության կանոններին սրբորեն հետևող տուրիստներից շատերը խուսափում են 2-րդ անգամ նույն գետնանցումից օգտվել՝ հաշվի առնելով հաջորդ անգամվա հիասթափությունը: Հասարակական զուգարանի վերածված, մութ ու գարշահոտ 3 անցում Կենտրոնում է՝ Մաշտոցի պողոտայում:

Այս գետնանցումներից մեկը մյուսից ավերակ են և անցորդների համար՝ վտանգավոր: Կարելի էր, չէ՞ մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն այս անցումների լուսավորությունն ավելացնել, թանկարժեք բիոզուգարանների փոխարեն էլ սովորական հասարակական զուգարաններ տեղադրել, որպեսզի մարդիկ անցումները չդարձնեն հասարակական զուգարաններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում