«Փաստ». Ռոբերտ Քոչարյանն առաջ է մղում որդու բիզնեսը

«Փաստ»-ին հասած տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում ոչ միայն հետևում է քաղաքական զարգացումներին, այլև անձամբ մասնակցում է որդու՝ Սեդրակ Քոչարյանի բիզնեսի առաջընթացին:

Թերթին տեղեկություն է հասել, որ Քոչարյանն անձամբ զանգահարում է բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հորդորելով պետգնումներով գնել «Տոյոտա» մեքենաներ, և աշխատանքներ է տանում, որ հենց որդու «Նաիրի ինշուրանսը» և «Տոյոտա Երևանը» հաղթեն պետական մրցույթներում: Ընդ որում՝ պաշտոնյաները չեն կարողանում մերժել Քոչարյանին:

Այս լուրը թերթը փորձել է ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, սակայն ողջ օրվա ընթացքում Սողոմոնյանի հեռախոսն անհասանելի էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում