«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն վարչական ռեսո՞ւրս է չարաշահել Հ1-ի ծառայություններից օգտվելով

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության երեկվա ամփոփիչ միջոցառումը ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվեց կուսակցության յութուբյան էջում: Տեսանյութը, իհարկե առանց տարբերանշանի է տարածվել, սակայն մեկ ուշագրավ հանգամանք կա:

Թերթի տեսախցիկը ֆիքսել է, որ հեռարձակումն իրականացվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության սարքավորումներով, որը վարչական ռեսուրսի կիրառման դեպք է: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է պետական բյուջեից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում